Մեքենան դուրս է եկել Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. կա զոհ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փետրվարի 16-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 19։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապրհի 17 կմ հատվածում, Մխչյան գյուղի վարչական տարածքում Արարատի մարզի բնակիչ 48-ամյա Կարեն Մ․-ն իր վարած «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտվել դաշտամիջյան հատվածում ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա՝ վարորդի մարմինը ավտոմեքենայից դուրս բերելու համար։

Վթարի փաստով քննչական վարչությունում  նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a comment