2010 թ-ին մահացած զինծառայողների ծնողները փորձեցին մտնել ՀՀ կառավարության շենք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2010 թ–ին ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողներ Արթուր Ղազարյանի և Վալերի Մուրադյանի ծնողները փորձեցին մտնել ՀՀ կառավարության շենք։ Sputnik Արմենիայի կադրերում երևում է, թե ինչպես են նրանք փորձում մտնել, բայց ոստիկանության ծառայողները թույլ չեն տալիս։

Նրանք արդարություն են պահանջում` սպառնալով գնալ ծայրահեղ քայլերի։

Արթուր Ղազարյանի և Վալերի Մուրադյանի ծնողները պահանջում են վերսկսել քննությունը, քանի որ վստահ են՝ իրենց երեխաներին սպանել են։

Զինծառայող Արթուր Ղազարյանը, պաշտոնական վարկածով, 2010 թվականին մահացել է զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով ստացած հրազենային վիրավորումից։ Նրա հարազատները կարծում են, որ նրան սպանել են։

Ինչ վերաբերում է Վալերի Մուրադյանին, ապա մահվան պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է։ Վալերիի մայրը վստահ է, որ նա ականատես է եղել ծառայակիցների կողմից դիզելային վառելիքի հափշտակությանը, ինչից հետո նրան խեղդամահ են արել և ինքնասպանություն բեմադրել։

Sputnik Արմենիա

Leave a comment