Առաջիկա տարիներին ՀՀ–ն կհրաժարվի ռուս սահմանապահներից. Փաշինյանը շնորհակալ է նրանց

Բաժանորդագրվել

ՀՀ վարչապետի խոսքով` եկել է ժամանակը, որ հայկական կողմն ամբողջ պատասխանատվությունը վերցնի իր վրա։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունը պետական բոլոր սահմանների ամբողջ վերահսկողությունն առաջիկա տարիներին պետք է վերցնի իր վրա։ ՀՀ կառավարության նիստից հետո այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողների հարցերին։

«ՌԴ սահմանապահներին մենք շնորհակալ ենք այս ընթացքում ՀՀ սահմաններին կանգնելու համար, սակայն կարծում եմ, որ եկել է ժամանակը, որ մենք մեր սահմանի պատասխանատվությունն առաջիկա տարիներին ամբողջովին վերցնենք մեզ վրա»,– ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք` ռուս սահմանապահները հսկում են հայ–թուրքական և հայ–իրանական սահմանները` բացառությամբ անցակետերի։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 2-ին հայտարարեց` եթե Հայաստանը համարում է, որ իրեն ռուսական ռազմաբազա պետք չէ, Ռուսաստանը պատրաստ է այն դուրս բերել նույնիսկ վաղը։
ՌԴ–ն Հայաստանից Գյումրու ռազմաբազան դուրս բերելու դիմումներ չի ստացել. փոխարտգործնախարար

Leave a comment