Նազելի Բաղդասարյանը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 19–20-ը Թուրքմենստանի Ավազա քաղաքում կայացել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը։ Գլխավորելով հայկական պատվիրակությունը աշնանային նստաշրջանում՝ մասնակցել եմ Վեհաժողովի խորհրդի նիստի աշխատանքներին։

Նիստում ի թիվս այլ հարցերի քննարկվել են Հայաստանում խորհրդարանական ընտրությունների դիտարկման արդյունքները։ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկին ընդգծել է ընտրական մարմինների արհեստավարժ և կազմակերպված աշխատանքը, քաղաքացիների իրազեկումը և դիտորդների գործունեությանը ցուցաբերված աջակցությունը։

Ելույթումս նշել եմ, որ հունիսի 7-ին կայացած ընտրություններն արտացոլել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների և օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված հետևողական աշխատանքը։ Անդրադարձել եմ ընտրական ընթացակարգերի թափանցիկության ապահովմանը, ժամանակակից թվային համակարգերի կիրառմանը և միջազգային դիտորդական առաքելությունների հետ համագործակցությանը։

Մասնակցել եմ նաև Վեհաժողովի 61-րդ լիագումար նիստին, որի ընթացքում ընդունվել են մոդելային օրենքներ։

Leave a comment