ՀՀ ԱԳՆ–ի նախկին խոսնակը Լեհաստանում դեսպան է նշանակվել

Բաժանորդագրվել

40-ամյա Հունանյանի նստավայրը Վարշավան է լինելու։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի խորհրդական Վահան Հունանյանը Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի հրամանագրերից։

«Վահան Հունանյանին նշանակել Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»,– ասված է հրամանագրում։

Նստավայրը լինելու է մայրաքաղաք Վարշավան։

Leave a comment