Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանը պատրաստ է փոխզիջումների գնալ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի հասնելու համար, բայց միայն որոշակի պայմաններով:
Փետրվարի 15-ին՝ կիրակի օրը, հրապարակված հարցազրույցում փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին նշել է, որ Թեհրանի գլխավոր պահանջը Վաշինգտոնի պատրաստակամությունն է՝ քննարկելու պատժամիջոցների վերացման հարցը։
«Գնդակը ամերիկացիների դաշտում է, ովքեր պետք է ապացուցեն, որ ցանկանում են համաձայնագիր»,- BBC-ին ասել է դիվանագետը: Նա հավելել է, որ եթե ԱՄՆ-ն լուրջ է տրամադրված համաձայնագրի հասնելու հարցում, ապա համաձայնագրի ճանապարհը բաց է։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրում է դիվանագիտական լուծումը, բայց որ Իրանի հետ դրան հասնելը «շատ դժվար» կլինի։