Արտաշատում բացվել է վերակառուցված ու վերազինված պոլիկլինիկա

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կապիտալ ներդրումների առումով Արարատի մարզի առողջապահական պատկերը լիովին փոխվում է:

Արտաշատում բացվեց վերակառուցված ու վերազինված պոլիկլինիկա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Արտաշատն այսուհետ ունի Հայաստանի ամենալավ պոլիկլինիկաներից մեկը. ամենալավ` թե՛ պայմանների, և թե՛ մասնագետներով ու սարքավորումներով համալրման առումներով»,- վերակառուցված եռահարկ պոլիկլինիկայի պայմաններին ծանոթանալուց հետո նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը:

Կառավարության 2021-2026թթ․ միջոցառումների ծրագրի շրջանակներում՝ Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությամբ իրականացված Արտաշատի պոլիկլինիկայի վերակառուցման ու վերազինման համար պետական բյուջեից հատկացվել է 390 մլն դրամ, իսկ վերազինման համար` 141մլն դրամ:

+3

 

Շուրջ 50 տարի առաջ կառուցված շենքը չուներ ջեռուցման համակարգ, կոյուղաջրերից մինչև էլեկտրալարեր ու տանիք հնամաշ էին:

Այսուհետ Արտաշատի պոլիկլինիկայում հարմարավետ ու անհրաժեշտ սարքավորումներով համալրված պայմաններում են տրամադրվելու առաջնային օղակի լայնածավալ բուժծառայությունները` լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններից մինչև ընտանեկան բժիշկների ու նեղ մասնագետների խորհրդատվություն:

Ակտիվ շինարարական փուլում են Մասիսի և Վեդիի բժշկական կենտրոնները և համայնքնային մի շարք ամբուլատորիաներ. Արտաշատում արդեն իսկ բացվել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային մասնաճյուղը:

Leave a comment