Գեղարքունիքում «Մերսեդես Սպրինտեր»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվել. կա վիրավոր

Գեղարքունիքում «Մերսեդես Սպրինտեր»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվել. կա վիրավոր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 05:50-ի սահմաններում, «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենան Գավառ քաղաքից դեպի Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Հ39 հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։ Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը:

Leave a comment