Թրամփը Կամակիցների կոալիցիայի մասնակիցներին հորդորել է «գործարք կնքել» Մոսկվայի հետ․ WP

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հինգշաբթի օրը իր հատուկ բանագնաց ու փեսա Ջարեդ Քուշների միջոցով կապ հաստատելով Կամակիցների կոալիցիայի (Coalition of the willing) հանդիպման մասնակիցների հետ, հորդորել է եվրոպացիներին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին «գործարք կնքել» Ռուսաստանի հետ․ այս մասին հայտնել է «The Washington Post»-ը՝ վկայակոչելով միջոցառմանը ներկա աղբյուրներին։

«Հինգշաբթի օրը Թրամփն ասել է հավաքված եվրոպացի առաջնորդներին և (…) Զելենսկիին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խաղաղություն է փնտրում, և հորդորել է նրանց գործարք կնքել Կրեմլի հետ, որպեսզի նրանք [եվրոպացիները] կարողանան Ուկրաինայի վրա ներկայումս ծախսվող միջոցներն ուղղել իրենց կարիքներին», — գրել է պարբերականը։

Թերթը նշել է, որ ԱՄՆ նախագահը հանդիպման ընթացքում զանգահարել է Քուշներին, երբ նախագահական «Air Force One» ինքնաթիռում է եղել:

Աղբյուրներից մեկի խոսքով՝ Թրամփը նաև նշել է, որ ինքն ու Պուտինը Շենժենում կայացած իրենց հանդիպումների ժամանակ «ժամանակի մեծ մասը» հատկացրել են Ուկրաինայի հարցի քննարկմանը։

Leave a comment