Այնտեղ, որտեղ ՆԱՏՕ-ն դուրս է եկել սահմաններից, առաջացել են խորը ճգնաժամեր․ Լավրով

«Այնտեղ, որտեղ ՆԱՏՕ-ն դուրս է եկել իր անդամ պետությունների սահմաններից, առաջացել են խորը ճգնաժամեր, և հասցվել է զգալի վնաս»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Արևելյան Ասիայի 21-րդ գագաթնաժողովին հաջորդած ճեպազրույցի ժամանակ։

Նախարարի խոսքով՝ ՆԱՏՕ-ի ներկայությունից որևէ տեղ երբեք ոչ մի լավ բան չի բխել։

 

Որպես օրինակներ՝ Լավրովը նշել է ՆԱՏՕ-ի միջամտությունները Իրաքում և նախկին Հարավսլավիայում, ինչպես նաև Լիբիայում տեղի ունեցած «անհաջող արկածախնդրությունը»։

 

Leave a comment