https://arm.sputniknews.ru/20261117/milivonnery-mtnum-en-erevani-bjuje-tigran-avinjany-ardzaganqec-anna-hakvobjanin-109437429.html
Միլիոնները մտնում են Երևանի բյուջե․ Տիգրան Ավինյանը արձագանքեց Աննա Հակոբյանին
Միլիոնները մտնում են Երևանի բյուջե․ Տիգրան Ավինյանը արձագանքեց Աննա Հակոբյանին
Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետը չի բացառում, որ շինթույլտվությունների տրամադրման գործընթացում կարող են կոռուպցիոն գործարքներ լինել։ 17.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-17T14:41+0400
2026-11-17T14:41+0400
2026-11-17T14:41+0400
հայաստան
տիգրան ավինյան
աննա հակոբյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0c/1d/97322695_0:84:1600:984_1920x0_80_0_0_71bdd83351ff0dcaa79f9a3ff756e960.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը շինարարական թույլտվություններից տարեկան տասնյակ միլիոնավոր դոլարների եկամուտ է ստանում, որն ուղղվում է մայրաքաղաքի ենթակառուցվածքների զարգացմանը։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հայտարարությանը։Աննա Հակոբյանը օրերս անդրադարձել էր Երևանի խցանումների խնդրին և նշել, որ նոր ենթակառուցվածքների ստեղծումն այնքան հեշտ չէ, որքան մեկ մակագրությամբ միլիոնավոր դոլարների շինթույլտվություններ տալը։Միևնույն ժամանակ քաղաքապետը չբացառեց շինթույլտվությունների տրամադրման գործընթացում կոռուպցիոն գործարքների հնարավորությունը, սակայն շեշտեց, որ ներդրված մեխանիզմները էապես նվազեցրել են ռիսկերը։Ավինյանը հիշեցրեց, որ 2021 թվականին Երևանում բազմաբնակարան շենքերի և բնակելի համալիրների կառուցման 108 թույլտվություն է տրվել, իսկ հետագա տարիներին դրանց թիվը նվազել է։ Քաղաքապետի խոսքով՝ դրա պատճառներից մեկը ճարտարապետահատակագծային առաջադրանքների, շինթույլտվությունների տրամադրման և երկարաձգման համար սահմանված տուրքերն են, որոնք նվազեցրել են դիմողների թիվը։«Հինգ ճարտարապետ, որոնք կայացած են իրենց ոլորտում, ամեն շաբաթ անցկացնում են ճարտարապետական խորհրդի նիստեր և որոշում բոլոր բազմաբնակարանների ու բնակելի շենքերի ճակատագիրը։ Ես վերջին շրջանում այդ նիստերին ընդհանրապես չեմ մասնակցում, որովհետև տեսել եմ, որ մեխանիզմն աշխատում է»,– ասաց Ավինյանը։Քաղաքապետի խոսքով՝ խորհրդի կազմը պարբերաբար թարմացվում է, իսկ կառուցապատման որոշումները կայացվում են նախապես սահմանված չափորոշիչներով։Ավինյանը հայտնեց նաև, որ 2027 թվականից նախատեսվում է ավարտական ակտերի տրամադրման համար տուրք սահմանել։ Նա նշեց` եթե կառուցապատողը սահմանված ժամկետում չավարտի շինարարությունը, ստիպված կլինի վճարել ինչպես շինթույլտվության երկարաձգման, այնպես էլ հետագայում ավարտական ակտի համար։Ավինյանը հասկանում է Աննա Հակոբյանի դժգոհությունը․ խցանումների լուծումներ են առաջարկելու
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0c/1d/97322695_89:0:1512:1067_1920x0_80_0_0_54971ce69de57dcf171cb098b6e12026.jpg.webp
հայաստան, տիգրան ավինյան, աննա հակոբյան
հայաստան, տիգրան ավինյան, աննա հակոբյան
Երևանի քաղաքապետը չի բացառում, որ շինթույլտվությունների տրամադրման գործընթացում կարող են կոռուպցիոն գործարքներ լինել։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը շինարարական թույլտվություններից տարեկան տասնյակ միլիոնավոր դոլարների եկամուտ է ստանում, որն ուղղվում է մայրաքաղաքի ենթակառուցվածքների զարգացմանը։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հայտարարությանը։
Աննա Հակոբյանը օրերս անդրադարձել էր Երևանի խցանումների խնդրին և նշել, որ նոր ենթակառուցվածքների ստեղծումն այնքան հեշտ չէ, որքան մեկ մակագրությամբ միլիոնավոր դոլարների շինթույլտվություններ տալը։
««Կարող եմ ասել, որ խոսքը ոչ թե միլիոնավոր դոլարների մասին է, այլ տասնյակմիլիոնավոր դոլարների, որոնք Երևանի քաղաքապետարանն ամեն տարի փաստացի ստանում է այդ շինթույլտվություններից։ Եվ այդ տասնյակ միլիոնավոր դոլարները դառնում են բակեր, ճանապարհներ, մայթեր, կոյուղիներ, էստակադաներ, հանգուցային կարևոր ճանապարհներ, ինչպես նաև որոշ չափով մեր տրանսպորտի սուբսիդավորում։ Այսինքն՝ սա շատ հստակ, թվային ապացուցելի փաստարկ է, և եթե այդտեղ դեռևս ինչ-որ մեկի մոտ հարց է մնում, կարծում եմ՝ կարող են ընդամենը մեր բյուջեն ուսումնասիրել»,– ասաց Ավինյանը։
Միևնույն ժամանակ քաղաքապետը չբացառեց շինթույլտվությունների տրամադրման գործընթացում կոռուպցիոն գործարքների հնարավորությունը, սակայն շեշտեց, որ ներդրված մեխանիզմները էապես նվազեցրել են ռիսկերը։
Ավինյանը հիշեցրեց, որ 2021 թվականին Երևանում բազմաբնակարան շենքերի և բնակելի համալիրների կառուցման 108 թույլտվություն է տրվել, իսկ հետագա տարիներին դրանց թիվը նվազել է։ Քաղաքապետի խոսքով՝ դրա պատճառներից մեկը ճարտարապետահատակագծային առաջադրանքների, շինթույլտվությունների տրամադրման և երկարաձգման համար սահմանված տուրքերն են, որոնք նվազեցրել են դիմողների թիվը։
«Հինգ ճարտարապետ, որոնք կայացած են իրենց ոլորտում, ամեն շաբաթ անցկացնում են ճարտարապետական խորհրդի նիստեր և որոշում բոլոր բազմաբնակարանների ու բնակելի շենքերի ճակատագիրը։ Ես վերջին շրջանում այդ նիստերին ընդհանրապես չեմ մասնակցում, որովհետև տեսել եմ, որ մեխանիզմն աշխատում է»,– ասաց Ավինյանը։
Քաղաքապետի խոսքով՝ խորհրդի կազմը պարբերաբար թարմացվում է, իսկ կառուցապատման որոշումները կայացվում են նախապես սահմանված չափորոշիչներով։
Ավինյանը հայտնեց նաև, որ 2027 թվականից նախատեսվում է ավարտական ակտերի տրամադրման համար տուրք սահմանել։ Նա նշեց` եթե կառուցապատողը սահմանված ժամկետում չավարտի շինարարությունը, ստիպված կլինի վճարել ինչպես շինթույլտվության երկարաձգման, այնպես էլ հետագայում ավարտական ակտի համար։