Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ծինփինին կտեղեկացնի Ուկրաինայի հարցով վերջին բանակցությունների մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ուկրաինայի թեման միշտ օրակարգում է։ Եվ, իհարկե, Պուտինը իր չինացի գործընկերոջն ու ընկերոջը կտեղեկացնի վերջին զարգացումների մասին»,- ասել է Պեսկովը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 17-ին աշխատանքային այցով կմեկնի Չինաստանի Շենժեն քաղաք, որտեղ կմասնակցի Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին: Պեսկովի խոսքով՝ Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Սի Ցզինպինի միջև Շենժենում կայանալիք հանդիպման հիմնական թեմաներն արդեն համաձայնեցված են: Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների միջև բանակցությունները կկայանան նոյեմբերի 19-ին: