Հերթական համարներ են տրամադրվել 2026 թ․-ի դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին

2026 թվականի նոյեմբերի 14-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հերթական համարներ է տրամադրել 2026 թվականի դեկտեմբերի 13-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին։

ԿԸՀ նիստում տեղի ունեցած վիճակահանության համաձայն՝ դեկտեմբերի 13-ին Արարատի մարզի Մասիս, Կոտայքի մարզի Աբովյան, Նաիրի և Նոր Հաճըն համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները հանդես կգան հետևյալ համարների ներքո՝

  • «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն-1
  • «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն-2
  • «Գործարար» կուսակցություն-3
  • «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն»-4
  • «Կառուցող» կուսակցությունների դաշինք-5
  • «Հայաստանի շնորհապետական կուսակցություն»-6
  • «Համերաշխություն» կուսակցությունների դաշինք-7
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-8
  • «Միասին հանուն համայնքի» կուսակցություն-9
  • «Ապրելու երկիր» կուսակցություն-10

Մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն բաշխել է հինգ քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը 2026 թվականի դեկտեմբերի 13-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների միջև։

ԿԸՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment