Այսօրվա ՔՊ-ն ամեն ինչ անելու է, որպեսզի 10-15 տարի հետո ՀՀ ԱԺ ում լինի նաև թուրք-ադրբեջանակսն խմբակցություն․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Շատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում:

Իրականում կարևոր չէ, թե ինչ է ասում Նիկոլը: Այս տարիերի ընթացքում, ինչ սուտ ասես՝ ասել կամ գրել է: Սակայն իրականում արել է բոլորովին այլ բան, շատ դեպքերում՝ ասվածի հակառակը:

Կարևոր է տեսնել ու հասկանալ, թե ի՞նչ են նրա միջոցով անում Հայաստանի իշխանության օտար տերերը…

…Արցախը թուրքական վերահսկողության տակ դնելուց հետո փորձում են Հայաստանը զգուշորեն դուրս բերել իր հիմնական անվտանգային գոտուց և որպես պանթուրքիզմի շղթայի կապող օղակ՝ տեղավորել թուրքական երկրների ազդեցության ու վերահսկողության գոտում:

Եթե հայ ժողովուրդը թույլ տա, որ այս քաղաքականությունը շարունակվի, ապա 10-15 տարվա ընթացքում այն անխուսափելիորեն բերելու է Հայաստանի բնակչության կազմի զգալի փոփոխության, ինչպես նաև ՀՀ ներքին ու արտաքին քաղաքականության արմատական վերանայման:

Նիկոլ Փաշինյանի պատկերացրած Հայաստանը պետք է դառնա այն երկիրը, որի արտաքին ու ներքին քաղաքականությունը ոչ միայն ներդաշնակ լինի, այլ ուղղակիորեն բխի Ադրբեջանի և Թուրքիայի ազգային շահերից: Որպեսզի այդ քաղաքականությունն իրականություն դառնա և, որպեսզի այն լինի վերահսկելի, այսօրվա ՔՊ-ն (որոշները գիտակցաբար, մեծ մասն՝ անգիտակից) ամեն ինչ անելու է, որպեսզի 10-15 տարի հետո ՀՀ ԱԺ ում լինի նաև թուրք-ադրբեջանակսն խմբակցություն: Այն կարող է ձևավորվել բնակչության դեմոգրաֆիական կազմի փոփոխության շնորհիվ, ինչպես նաև ազգությամբ հայերով, որոնք պատրաստ կլինեն իրենց հակառուսականությունը դարձնել թուրքահպատակություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment