Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Ռիգա, որտեղ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրի խաղում կմրցի Լատվիայի հավաքականի հետ:
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը մրցավայր է մեկնել 23 ֆուտբոլիստով, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Հավաքին մասնակցող ֆուտբոլիստներից թիմի հետ չեն դարպասապահ Արսեն Բեգլարյանը («Ալաշկերտ»), պաշտպաններ Արգիշտի Պետրոսյանը (ԲԿՄԱ), Խարիտոն Այվազյանը («Ուրարտու»), կիսապաշտպան Կարեն Նալբանդյանը («Ալաշկերտ») և Էդգար Փիլոյանը («Ալաշկերտ»):
Հայաստանի հավաքականի կազմը
Դարպասապահներ
Օգնյեն Չանչարևիչ – ԻՄՏ «Բելգրադ» (Սերբիա)
Գոռ Մատինյան – «Սարդարապատ»
Ալեքսանդր Միշիև – «Ուրարտու»
Պաշտպաններ
Արտյոմ Բանդիկյան – «ԲԿՄԱ Մոսկվա» (Ռուսաստան)
Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»
Գեորգի Հարությունյան – «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Ստյոպա Մկրտչյան – «Նյուրնբերգ» (Գերմանիա)
Արման Ղազարյան – («Ուրարտու»)
Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա»
Նաիր Թիկնիզյան – «Օլիմպիակոս» (Հունաստան)
Կիսապաշտպաններ
Ուգոչուկվու Իվու – «Ռուբին» (Ռուսաստան)
Էդգար Սևիկյան – «Սեուտա» (Իսպանիա)
Կառլեն Հովհաննիսյան – «Ակրոն» (Ռուսաստան)
Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»
Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ»
Գոռ Մանվելյան – «Նոա»
Կարեն Մուրադյան – «Արարատ-Արմենիա»
Նարեկ Գրիգորյան – «Ֆարուլ» (Ռումինիա)
Նարեկ Հովհաննիսյան – «Լեխիա» Գդանսկ (Լեհաստան)
Հարձակվողներ
Ժիրայր Շաղոյան – «Արարատ-Արմենիա»
Արթուր Ղարիբյան – «Ռոդինա» (Ռուսաստան)
Հրանտ-Լեոն Ռանոս – «Տեներիֆե» (Իսպանիա)
Արթուր Միրանյան – «Իրոնի Տիբերիաս» (Իսրայել)
Հայաստան – Լատվիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 15-ին Ռիգայի «Սկոնտո» ստադիոնում ու կմեկնարկի ժամը 18:00-ին: Անկախ վերջին տուրի արդյունքից՝ Հայաստանի հավաքականը C լիգայի երկրորդ խմբում կգրավի երրորդ տեղը: 5-րդ տուրից հետո խմբի առաջին տեղն ապահովել է Չեռնոգորիայի հավաքականը, որն ունի 12 միավոր: Կիպրոսը վաստակել է 8 միավոր, Հայաստանը՝ 5, իսկ Լատվիան՝ 1: