Նոյեմբերի 11-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Շենգավիթ վարչական շրջանում ապամոնտաժել է 12 գովազդային վահանակ։
Դրանք տեղադրված էին շենքերի և շինությունների արտաքին հատվածներում՝ առանց համապատասխան թույլտվության կամ Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի հ. 37-Ն որոշման պահանջների խախտմամբ։
Աշխատանքները շարունակական բնույթ են կրում։
Երևան քաղաքի հասարակական կարգի պահպանության ծառայություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)