ԵՄ աջակցությամբ ՀՀ ականազերծման մասնագետները համալրվել են նոր տեխնիկայով և վերապատրաստվում են
Ականների հայտնաբերումն ու վնասազերծումը ժամանակատար և վտանգավոր աշխատանք է։ Հուլիսին փոխանցված ավելի մեծ՝ MV-10 մեքենայի նման, MV-4-ը նույնպես կառավարվում է հեռակառավարման համակարգով, ինչը հնարավորություն է տալիս ականազերծման մասնագետներին վտանգավոր տարածքներում աշխատանքներն իրականացնել անվտանգ հեռավորությունից։
ԵՄ-ն նաև աջակցում է ականազերծման մեքենաները շահագործելու նպատակով հայ մասնագետների վերապատրաստմանը և մասնակիորեն հոգում ՀԱՓԿ-ի ընթացիկ ծախսերը։
Աջակցությունը կնպաստի Հայաստանի ականազերծման մասնագետների աշխատանքի արդյունավետության և անվտանգության բարձրացմանը՝ հնարավորություն տալով նրանց ավելի արագ և անվտանգ ականազերծելու տարածքները, որպեսզի սահմանամերձ համայնքների բնակիչները կարողանան վերադառնալ բնականոն կյանքի։