Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը

Google-ը ներկայացրել է արհեստական բանականության նոր՝ Gemini 4 Hydrogen մոդելը։ Այն նախատեսված է արհեստական բանականության գործակալների միջոցով առաջադրանքներն արագ կատարելու համար, ասվում է ընկերության բլոգում, փոխանցում է Meduza-ն։

Ըստ մամուլի հաղորդագրության՝ նոր մոդելն ավելի լավ է հասկանում օգտատերերի բարդ հարցումները, նույնիսկ եթե դրանք բաղկացած են մի քանի մասից կամ պարունակում են տառասխալներ, իսկ դրա պատասխաններն ավելի պատկերավոր են։

Hydrogen-ն աշխատում է 2,5 անգամ ավելի արագ, քան Gemini 3.8 Flash-ը՝ ընկերության նախորդ մոդելը, որը նախատեսված էր առաջադրանքների արագ կատարման համար։ Իսկ մտավոր կարողությունների ստուգման թեստերից մեկում այն նույնիսկ գերազանցում է ավելի հզոր Argon մոդելին։

Հաղորդվում է, որ Hydrogen-ի հետ մեկտեղ ընկերությունը ներկայացրել է նաև Orchestrator համակարգը, որն ավտոմատ կերպով օգտատիրոջը մի մոդելից մյուսն է տեղափոխում՝ կախված կատարվող առաջադրանքի բարդությունից։ Այն թույլ է տալիս առաջադրանքները կատարել 19%-ով ավելի արագ՝ միաժամանակ 24%-ով ավելի քիչ ռեսուրսներ ծախսելով։

Google-ը Hydrogen-ը կներդնի որոնողական համակարգում՝ աշխարհի բոլոր օգտատերերի համար։ Բացի այդ, Gemini 4 Hydrogen-ը հասանելի կլինի Gemini հավելվածի բոլոր օգտատերերին, ինչպես նաև մշակողներին՝ Google AI Studio-ի և Gemini API-ի միջոցով։

Թարգմանությունը՝ Էմմա  Չոբանյանի

 

 

Leave a comment