Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը բավականին կառուցողական է․ Խորվաթիայի վարչապետ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը բավականին դրական և կառուցողական բնույթ է կրում։

Այս մասին հայտարարել է Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում։

«Իմ տպավորությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը բավականին դրական և կառուցողական բնույթ է կրում։ Քննարկվող հարցերին հետևելուց, ինչպես նաև իմ այցից և նախագահ Իլհամ Ալիևի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներից հետո եկել եմ այն եզրակացության, որ այսօր երկու երկրների հարաբերություններում շատ ավելի մեծ է բարիդրացիության ոգին, քան վերջին տարիներին»,- նշել է նա։

Leave a comment