«Կարելի է ասել, որ մենք հիմա եղբայրներ ենք». թուրք լրագրողի և Փաշինյանի զրույցը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անթալիայում COP31–ի շրջանակներում զրուցում է թուրք լրագրողի հետ։

Փաշինյանը հարցնում է, թե սա ինչ երգ է միացված, արդոք այն քաղաքական բնույթ ունի։

Հնչում է պատասխան. «Ոչ, ոչ, սա Թարքանն է՝ թուրքական մեգա աստղ։ Սա «Kiss-kiss» երգն է, դուք չեք ճանաչո՞ւմ Թարքանին»։

Ու երբ Փաշինյանը դրական պատասխան է տալիս, թուրք լրագրողն առաջարկում է ձեռքերը միացնելով սրտիկի նշան անել։

«Գիտե՞ք, կարելի է ասել, որ մենք հիմա եղբայրներ ենք՝ Թուրքիան և Հայաստանը։ Մենք լավ հարաբերություններ ենք կառուցում, և դրանից շատ ուրախ ենք։ Հուսով եմ՝ ապագայում Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքիան կհամագործակցեն տարածաշրջանում։ Կարծում եմ՝ դա ավելի լավ կլինի մեր բոլոր ժողովուրդների համար։ Դուք ի՞նչ եք կարծում այդ մասին»,–ասում է թուրք լրագրողը։

Ի պատասխան ՀՀ վարչապետն ասում է. «Այո, մենք պետք է աշխատենք համագործակցության, խաղաղության և բարգավաճման ուղղությամբ, և կարծում եմ՝ հիմա հենց այդ ճանապարհին ենք»։

NEWS.am

Leave a comment