Էջմիածնից Երևան եկող ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել Մատենադարանի մոտ

https://arm.sputniknews.ru/20261112/ejmiatsnic-erevan-ekvogh-usanvoghnery-bvoghvoqi-akcia-en-anckacrel-matenadarani-mvot-109278124.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/2244/79/22447927_23:0:1443:1065_1920x0_80_0_0_82192c1e6c71ab502785a3076f6124ef.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, երևան, բողոքի ակցիա, էջմիածին, ավտոբուս

հայաստան, երևան, բողոքի ակցիա, էջմիածին, ավտոբուս

Բաժանորդագրվել

Ուսանողները պնդում են` եթե ավտոբուսը չպետք է կայանի Մատենադարանի մոտ, ուրեմն հարցը դեռ լուծված չէ։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Ուսանողները, որոնք ամեն օր Էջմիածնից հասնում են Երևանի տարբեր բուհեր, Էջմիածին–Երևան երթուղին սպասարկող ավտոբուսների վերջնակետի փոփոխության դեմ բողոքի ակցիա են անցկացրել Մատենադարանի մոտ։

Ակցիայից առաջ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Ջուլիետա Ազարյանը հայտնել էր, որ թեև 203 համարի՝ Էջմիածին–Երևան երթուղին սպասարկող ավտոբուսների վերջնակետը պայմանագրով ի սկզբանե սահմանված է եղել Երևանի «Կիլիկիա» ավտոկայանը, ընդառաջ գնալով քաղաքացիների բազմաթիվ առաջարկներին՝ նախատեսվում է վերջնակետը տեղափոխել Մատենադարանին հարակից տարածք՝ բացառապես իջեցնելու և նստեցնելու նպատակով։

Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ երթուղու փոփոխությունը լրացուցիչ դժվարություններ կստեղծի ուսանողների և աշխատող քաղաքացիների համար:

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք ուղղակի միացել են ուսանողներին` աջակցելով նրանց։

«Արդեն մոտ 2 ամիս է, ինչ քաղաքապետարանը ուզում է մայրաքաղաքում առկա խցանումների խնդիրը լուծելու համար մարզերի տրանսպորտի մուտքը դեպի Երևան արգելեն։ Առաջին քայլը սկսել են Արմավիրի մարզից` Էջմիածնից։ Մարդկանց ասում են` եկեք «Կիլիկիա» ավտոկայան, նստեք մեր չբարեփոխված տրանսպորտը, 150 դրամ տվեք, էկեք ձեր գործերին, մի հատ 150 էլ վճարեք, էկեք «Կիլիկիա», նոր գնացեք Արմավիրի մարզ։ Ուսանողները լավ հասկանում են` ինչի մեջ են իրենց գցում»,– ասաց Ստեփանյանը։

Նրա խոսքով` երթուղու փոփոխությունը լրացուցիչ ծախսեր կառաջացնի ուղևորների համար և ճանապարհներին գտնվելու ժամանակը կավելացնի, բայց միևնույն ժամանակ չի լուծի մայրաքաղաքի խցանումների խնդիրը: Ստեփանյանը նշեց, որ Երևանի ճանապարհները ծանրաբեռնված են մնում գրեթե ամբողջ օրը, իսկ «պիկ ժամ» հասկացությունը փաստացի կորցրել է իր նշանակությունը:

Ստեփանյանն ընդգծեց` խցանումների պատճառը բազմահարկ շենքերի շինթույլտվություններ տալն է, փողոցների փորված փոսերն ու տևական ժամանակ այդպես թողնելը, ամիսներ տևող գծանշումները անելը և այլն։

Կանգառի տեղափոխմանը դեմ արտահայտվեց նաև ակցիայի մասնակից Ժաննան, որը բնակվում է Վաղարշապատի Գեղակերտ գյուղում: Նա նշեց` թիվ 203 երթուղուց օգտվում են ոչ միայն ուսանողները, այլև տարածաշրջանի շատ այլ բնակիչներ, որոնք օր գալիս են Երևան:

«Եթե ավտոբուսը չպետք է կայանի Մատենադարանի մոտ, ուրեմն հարցը դեռ լուծված չէ։ Ուսանողների մի մասը դասերն ավարտում են, օրինակ, երեկոյան ժամը 6–ին, ի՞նչ պետք է անեն հետո: Ես այդ հարցի պատասխանը չեմ գտնում։ Ամեն ինչի լուծումը մասնակի է»,- ասաց նա։

Ուսանողը շեշտեց` անհրաժեշտ է ստեղծել պայմաններ, որոնք թույլ կտան ուսանողներին համատեղել ուսումը և աշխատանքը, ոչ թե կբարդացնեն նրանց ամենօրյա ուղևորությունները:

Leave a comment