Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մոսկվան Ուկրաինայի հետ սահմանազատման այլ տարբերակներ չի դիտարկում, բացի պետական սահմանից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկացի բանագնացների հետ հանդիպմանը։
«Ռուսաստանի համար Ուկրաինայի հետ սահմանազատման միակ գիծը պետական սահմանն է»,- ընդգծել է պետության ղեկավարը։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահը նշել է, որ Մոսկվային հայտնի է, որ ուկրաինական կողմը բարձրացնում է այսպես կոչված «գորշ գոտիների» հարցը։ Պուտինի խոսքով՝ դրանց պահպանումը ցանկացած պայմանավորվածություն կդարձնի անկայուն և թույլ չի տա հասնել երկարատև խաղաղության։
Պուտինը Կրեմլում հանդիպում էր սկսել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։