Ալմաթիում պաշտոնյաների ձերբակալության ժամանակ պատուհանից դոլարներով լի ութ ճամպրուկ են նետել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր առավոտյան Ալմաթիի «Ատլանտ» բարձրահարկ բնակելի համալիրի պատուհանից դոլարային թղթադրամներով լցված ութ ճամպրուկ է նետվել։

Ինչպես հայտնում է Mash Telegram-ալիքը, միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ Ղազախստանի իրավապահները կոռուպցիայի կասկածանքով ձերբակալել են երկու բարձրաստիճան պաշտոնյայի։

«Ալմաթիի «Ատլանտ» բնակելի համալիրի պատուհանից դոլարներով լի ութ ճամպրուկ են նետել։ Այսօր առավոտյան այստեղ կոռուպցիայի կասկածանքով ձերբակալվել են «Սամրուկ-Կազինա» ազգային բարեկեցության հիմնադրամի և Ղազախստանի երկաթուղիների ղեկավարները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Երկու պաշտոնյաներն էլ ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փորձի կասկածանքով։ Օպերատիվ աշխատակիցները ձերբակալությունն իրականացրել են էլիտար բնակելի համալիրում, որտեղ, ենթադրաբար, բնակվել են գործով անցնող անձինք։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ապացույցներից ազատվելու փորձը չի հաջողվել․ բոլոր ութ ճամպրուկները՝ արտարժույթով, հայտնաբերվել և առգրավվել են քննչական խմբի կողմից։

Leave a comment