Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարի խմբային փուլի առաջին խաղափուլում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել հանդիպումը ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը:

Առաջին խաղափուլի առաջին պարտիայում հայ շախմատիստը սպիտակ խաղաքարերով պարտություն է կրել, սակայն պատասխան պարտիայում հաղթել է սևերով:

Հայկ Մարտիրոսյանն ընդգրկված է C խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Շախրիար Մամեդյարովը և Աբհիմանյու Միշրան։

Նոյեմբերի 10-ին անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում Հայկը հաղթանակ էր տարել Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ։

ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 1։1 հաշվով է ավարտել հանդիպումը հոլանդացի գրոսմայստեր Յորդեն վան Ֆորեստի հետ։

Առաջին պարտիայում Արոնյանը սև խաղաքարերով առավելության է հասել, սակայն երկրորդ պարտիայում սպիտակ խաղաքարերով պարտություն է կրել։

Լևոն Արոնյանը ընդգրկված է A խմբում, որտեղ հանդես են գալիս նաև Նոդիրբեկ Աբդուսատորովը, Ալիռեզա Ֆիրուզջան, Յան-Կշիշտոֆ Դուդան, Յորդեն վան Ֆորեստը և Էնդրյու Հոնգը։

Երկրորդ խաղափուլի առաջին պարտիան կմեկնարկի նոյեմբերի 12-ին՝ Հայաստանի ժամանակով 18։00-ին։

Leave a comment