Aravot.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին մի հաղորդում։
Նոյեմբերի 10-ին «Լառ թիմ» ՀԿ-ի նախագահ Վ․Մ․-ն ոստիկանության Մուշ բաժին հաղորդում է ներկայացրել առ այն, որ «Շների խնամքի կենտրոնի» խնամակալ Է․ Դ․-ն շների խնամքով պատշաճ չի զբաղվել, կենդանիներին պահել է ոչ սանիտարահիգիենիկ պայմաններում, որի հետևանքով գրանցվել է բազմաթիվ կենդանիների անկում։
Շիրակի մարզային քննչական վարչությունում սկսվել է ուսումնասիրություն։
Նշենք, որ «Լառ թիմ»-ը, ըստ համացանցում տեղ գտած տեղեկատվության, Գյումրիում գործող կենդանիների փրկության տեղական նախաձեռնություն է (Local Animal Rescue Team Gyumri), որը զբաղվում է թափառող կենդանիների փրկությամբ, ստերջացմամբ և նոր տերեր գտնելով։ Նրա կարգախոսն է՝ «փողոցից դեպի տուն»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: