Նոր ուժի մեջ մտած կարգ՝ ինքնակամ կառույցների մասով, ամեն բան տխուր է․ Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
ՀՀ արդարադատության նախկին նախարար, իրավաբան Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է 2022 թվականից հետո կառուցված ինքնակամ շինությունների չափագրման, հաշվառման և օրինականացման կարգին՝ նշելով, որ կառավարության ընդունած որոշումները վերաբերում են միայն սեփական հողամասի վրա ամբողջությամբ ինքնակամ կառուցված շինություններին։
Նրա խոսքով՝ 2026 թվականի հոկտեմբերի 8-ին և 15-ին ընդունված կառավարության որոշումները չեն տարածվում այն կառույցների վրա, որոնք ամբողջությամբ կամ մասնակիորեն կառուցվել են պետական կամ համայնքային հողերի վրա։
Ըստ իրավաբանի՝ օրինականացման գործընթացը ենթադրում է զգալի ֆինանսական ծախսեր։ Նրա խոսքով՝ սեփական հողամասում կառուցված ինքնակամ շինությունների համար նախատեսված են 50 և 100 միլիոն դրամի հասնող պետական տուրքեր՝ կախված տարածքից, ինչպես նաև անհրաժեշտ կլինի վճարել ճարտարապետահատակագծային առաջադրանքի և շինարարության թույլտվության համար սահմանված պետական տուրքերի եռապատիկը։
Հովհաննիսյանը նշել է նաև, որ քաղաքացիները պետք է ապահովեն սեյսմիկ և հակահրդեհային անվտանգության պահանջների կատարումը, ներկայացնեն քաղաքաշինական անհրաժեշտ փաստաթղթերը և անցնեն օրինականացման նախատեսված ընթացակարգերը։
Մանրամասները՝ տեսանյութում։