Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է կառուցողական քայլերի շնորհիվ. Էրդողան

Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ և պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը, Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը, Էրդողանի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը, գյուղատնտեսական և պարենային քաղաքականության խորհրդի անդամ Մեհդի Էքերը, ինչպես նաև արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով նախագահի գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը։

Leave a comment