ՀՀ-ՌԴ միջև առկա լարվածությանն անդրադառնալիս՝ «Ա1+»-ի հետ զրույցում, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ընդգծեց Հայկական երկաթուղին և ատոմակայանն այդ երկրի ազդեցությունից դուրս բերելու կարևորությունը։
Նա անընդունելի է համարում այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ» ընկերության ղեկավարին և նրա հետ քննարկել մեր երկրում նոր ատոմակայան կառուցելու հարցը։
«Որոշակի խոսակցություններ կան, թե ՀՀ իշխանությունները երկաթուղին ինչ-որ կերպ, ինչ-որ գումարով ՀՀ-ին տալու համաձայնության են գալիս, որ ենթակառուցվածքներն աշխատեն, բայց նոր ատոմակայանի կառուցումը տան ռուսներին։ Սա աղետալի է, որովհետև այսպես թե այնպես՝ երկաթուղու կոնցեսիան կավարտվի 2038թ․, և բացարձակ համազոր չէ ատոմակայանի հետ։ Էներգետիկ անվտանգությունը գերկարևոր է։ Ռուսները ՀՀ-ում ատոմակայան չեն կառուցելու, որովհետև ԽՍՀՄ փլուզումից հետո որևէ երկրում ատոմակայան վերջնականապես շահագործման չեն հանձնել։ Չունեն համապատասխան սարքավորումներ և այլ հնարավորություններ»,- եզրափակեց Արամ Սարգսյանը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: