Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Մայամիում կայանալիք G20 գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել․ այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ չնայած դեռևս որոշում չի կայացվել այն մասին, թե արդյոք Պուտինը կմասնակցի Մայամիի գագաթնաժողովին, Ռուսաստանի նախագահը բաց է հանդիպումների համար։
Կրեմլի խոսնակը ընդգծել է, որ Պուտինը բաց է եվրոպական առաջնորդների, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ շփումների համար։
Հարկ է նշել, որ Միացյալ Նահանգները Պուտինին հրավիրել է G20 գագաթնաժողովին, որը տեղի կունենա Մայամիում այս դեկտեմբերին։