Ավտոմեքենաների համարանիշների մասով նոր որոշում կա․ ի՞նչ է անելու ՆԳՆ-ն

MediaHub-ն ուսումնասիրել է կառավարության վաղվա նիստի օրակարգը․ նախագծերից մեկով նշվում է, որ ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 2060-Ն որոշման 1-կետի 17-րդ ենթակետով թույլատրվել է 2024 թվականի հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը և 2025 թվականի ընթացքում առանձնահատուկ պահանջարկ ունեցող պետհամարանիշների էլեկտրոնային աճուրդով վաճառքից գոյացած փաստացի մուտքերը (6,5 մլրդ դրամի շրջանակներում) հատկացնել ՀՀ ներքին գործերի նախարարության կարիքների բավարարմանը։

2024 թվականին մուտքագրված 365 960,4 հազ դրամից հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ներքին գործերի նախարարությանը հատկացվել է 90 500 հազ դրամ, 2025 թվականին մուտքագրված 287 850,1 հազ դրամից՝ 232 650,0 հազ դրամ (ընդամենը՝ 323 150,0 հազ դրամ՝ 26․06․2025 թվականի թիվ 846-Ն և 25․12․2025 թվականի թիվ 1935-Ն որոշումներով)։

ՀՀ կառավարության 2026 թվականի օգոստոսի 8-ի թիվ 1165-Ն որոշման 3-րդ կետի համաձայն 2026 թվականի ընթացքում առանձնահատուկ պահանջարկ ունեցող պետհամարանիշների էլեկտրոնային աճուրդով վաճառքից գոյացած փաստացի միջոցները կուղղվեն ՀՀ ներքին գործերի նախարարության կարիքների բավարարմանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ավելացնելով Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի եկամուտները և ծախսերը։

2026 թվականի հոկտեմբերի 19-ի դրությամբ առանձնահատուկ պահանջարկ ունեցող պետհամարանիշների էլեկտրոնային աճուրդով վաճառքից գոյացած փաստացի մուտքերը կազմում են 410 150․5 հազ դրամ, որից ՀՀ կառավարության 2026 թվականի  օգոստոսի 8- ի թիվ 1165-Ն որոշմամբ ՀՀ ներքին գործերի նախարարությանը հատկացվել է 148 542,9հազ դրամ։ Արդյունքում առկա է 261 607․6 հազ դրամ մնացորդ։

Գումարն առաջարկվում է ուղղել՝

  • «1234․ Ներքին գործերի նախարարության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում, կենտրոնացված միջոցառումներ, մոնիտորինգ և վերահսկողություն» ծրագրի
  • «11001. Ներքին գործերի նախարարության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում, կենտրոնացված միջոցառումներ, մոնիտորինգ և վերահսկողություն» միջոցառման
  • «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» 4239 հոդվածին` «Պետհամարանիշներ» (տրանսպորտային միջոցներին հատկացվող հաշվառման համարանիշերի պատրաստում) գնման առարկայի պատրաստման աշխատանքերի իրականացման համար։

 

2025 թվականի տարեսկզբին պահեստում առկա է եղել 20 000 հատ հաշվառման համարանիշ, փաստացի ձեռքբերումը կազմել է 400 000 հատ՝ ընդամենը 975 950,0 հազ դրամ գումարով (միավորի գինը՝ 2440 դրամ)։ 2025 թվականի ընթացքում իրացվել է 420 000 հատ, 2024 թվականին՝ 414 884 հատ , 2023 թվականին՝ 392 333 հատ, 2022 թվականին՝ 343 751 հատ հավառման համարանիշ։ Ընթացիկ տարվա բյուջետային հատկացումները սույն գնման առարկայի ձեռքբերման համար կազմում են 441 954,1 հազ դրամ, որի համար ՀՀ ներքին գործերի նախարարության և «Զնակ ստանդարտ» ՍՊԸ-ի միջև 09.01.2026 թվականին «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետի հիմքով կնքվել է «ՀՀ ՆԳՆ ԷԱՃԱՇՁԲ-2026/ԱԽ-2-1» ծածկագրով պայմանագիրը՝ 181,000 հատ հաշվառման համարանիշերի պատրաստման աշխատանքների համար։ Հաշվառման-քննական ստորաբաժանումներում քաղաքացիներին հաշվառման համարանիշների տրամադրման գործընթացն անխափան կազմակերպելու նպատակով լրացուցիչ կպահանջվի մոտ 278 870 հաշվառման համարանիշ, որի ձեռքբերման համար 08․06․2026 թվականին «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետի հիմքով կնքվել է > ծածկագրով պայմանագիր՝ 680 444,4 հազ դրամ գումարով։ Ելնելով ՀՀ ՆԳՆ ֆինանսական միջոցների սղությունից՝ սույն նախագծով առաջարկվում է հատկացնել 261 607.6 հազ դրամ։ 2024-2026 թթ միջնաժամկետ ծախսերի ծրագրով և բյուջետային հայտով ներկայացնել է յուրաքանչյուր տարվա համար 534 000,0 հազ դրամի պահանջ, սակայն ֆինանսական միջոցներ չեն հատկացվել։

 

Մարիաննա Արամյան

Leave a comment