Իտալական «Նապոլիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն կարող է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ ակումբից, հայտնում է Il Mattino-ն։
Նեապոլյան ակումբի ղեկավարությունը դիտարկում է 35-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը վաղաժամկետ խզելու հնարավորությունը՝ թիմի հանդերձարանում ստեղծված լարված մթնոլորտի պատճառով։ Նշվում է, որ Դե Բրույնեն տարաձայնություններ ունի մի շարք թիմակիցների, այդ թվում՝ Ռասմուս Հոյլունդի և թիմի ավագ Ջովանի Դի Լորենցոյի հետ։
«Նապոլին» կարող է համաձայնել Դե Բրույնեի հետ պայմանագիրը վաղաժամկետ խզել՝ նրա աշխատավարձի վրա ծախսվող գումարը խնայելու նպատակով։ Բելգիացի ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կազմում է շուրջ 6 միլիոն եվրո։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։ Դե Բրույնեն 2025 թվականին անգլիական «Մանչեսթեր Սիթիից» է տեղափոխվել «Նապոլի»:
Դավիթ Եղիազարյան