Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպում է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Տալաատբեկ Մասադիկովի հետ։
Հանդիպմանը մասնակցել է նաև նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ավելի ուշ Կրեմլում տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը՝ Պուտինի նախագահությամբ։ Մասնակիցները կքննարկեն համագործակցության հիմնական ուղղությունները, ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հետագա կատարելագործմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցեր։
Նախատեսվում է ստորագրել մի շարք բազմակողմ փաստաթղթեր, այդ թվում՝ եզրափակիչ հռչակագիր և մինչև 2030 թվականը նախատեսված ՀԱՊԿ հակաահաբեկչական ռազմավարությունը, որը մշակվել է Ռուսաստանի նախաձեռնությամբ։