Ադրբեջանական որոշ հրապարակումներում Թոմիրիս թագուհին հիշատակվում է Ադրբեջանի պատմության մեջ մեծ ավանդ ունեցած կանանց շարքում։ Ավելին՝ նա համարվում է Ադրբեջանի առաջին կին կառավարիչը։
Սակայն, մ․թ․ա․ 6-րդ դարում ապրած Թոմիրիսը եղել է Կենտրոնական Ասիայում այդ ժամանակ բնակվող մասսագետների թագուհին։ Մասսագետները, ըստ պատմագիտական սկզբնաղբյուրների, իրանախոս քոչվորական ցեղեր էին։ Հույն պատմիչ Հերոդոտոսի հիշատակությամբ՝ պարսից արքա Կյուրոս II Մեծը (մ․թ․ա․ 550-530 թթ․) փորձել է նվաճել մասսագետների տարածքները, սակայն պարտություն է կրել և ճակատամարտում զոհվել։
Թոմիրիսին, իրավամբ, կարելի է համարել Հին աշխարհի նշանավոր պատմական դեմքերից մեկը, որը կարողացավ հաղթել իր ժամանակի հզորագույն տիրակալներից մեկին՝ Կյուրոս Մեծին։
Իրականում ո՛չ Թոմիրիսը, ո՛չ Կյուրոս Մեծը չէին կարող պատկերացում ունենալ ադրբեջանցիների կամ ներկայիս Ադրբեջան պետության գոյության մասին, քանի որ այդ ժամանակաշրջանում ո՛չ այդ ժողովուրդը՝ որպես ժամանակակից ազգային միավոր, ո՛չ էլ այդ պետությունը գոյություն չունեին։
«Գեղարդ» հիմնադրամ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: