Ֆասթ Բանկի հաճախորդներն այսուհետ կարող են Երևանում իրենց նախընտրած հասցեով ստանալ Visa կամ Mastercard ԱկնՔարտ՝ պատվիրելու պահից 24 ժամվա ընթացքում։ ԱկնՔարտերը հնարավոր է պատվիրել ինչպես Ֆասթ Բանկ Մոբայլ հավելվածով, այնպես էլ Բանկի 24/7 գործող մասնաճյուղերից։ Հավելենք, որ Ֆասթ Բանկի քարտերն առաքվում են անվճար։
Ֆասթ Բանկ Մոբայլ հավելվածում հարկավոր է ընդամենը մուտք գործել «Հաշիվներ և քարտեր» բաժին և սեղմել «Ստեղծել» կոճակը, հաջորդիվ կբացվի երեք հնարավորությամբ ընտրության պատուհան, որտեղ անհրաժեշտ է ընտրել «Նոր քարտ» դաշտը։ Այնուհետև հավելվածը կառաջարկի Ֆասթ Բանկի ԱկնՔարտերի տեսակները, անհրաժեշտ կլինի ընտրել Visa կամ Mastercard քարտերից մեկը, նախընտրելի արժույթը և սեղմել «Շարունակել» կոճակը։ Օգտատիրոջը մնում է միայն ընտրել ԱկնՔարտի ստացման եղանակը՝ առաքում կամ մասնաճյուղից ստացում, և սեղմել «Պատվիրել» կոճակը։ Պատվերն իրականացնելուց հետո ԱկնՔարտը պատրաստ կլինի 24 ժամվա ընթացքում:
Ֆասթ Բանկն առաջարկում է ստանդարտ և պրեմիում դասի ԱկնՔարտեր, որոնք աչքի են ընկնում ոչ միայն իրենց յուրահատուկ դիզայնով, այլև մշտապես գործող հատուկ առաջարկներով։ Ստանդարտ դասի ԱկնՔարտերի շարքն ընդգրկում է Arca Classic, Visa Classic և Visa Digital քարտատեսակները։ Ֆասթ Բանկն առաջարկում է նաև պրեմիում դասի ԱկնՔարտեր՝ Visa Gold, Visa Infinite, Visa Infinite Metal, Mastercard World և Mastercard World Elite։
Ֆասթ Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը՝ առաջարկելով 24/7 արագ, հարմարավետ և անվտանգ ֆինանսական լուծումներ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։