2027 թվականին Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կանխատեսվում է 13 տրլն 614 մլրդ դրամի մակարդակում։ Նոյեմբերի 11-ին Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Ինչու է դա կարևոր. Նախարարի գնահատմամբ՝ ցուցանիշն ակնհայտ բարելավում է նախորդ կանխատեսումների համեմատ։ Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրլն 604 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 26.5%-ը), որից հարկային մուտքերը կկազմեն 3 տրլն 463 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 25.4%-ը)։ Ընդ որում, բյուջեի նախագծում ներառված չէ Հայաստան մատակարարվող գազի գնի բարձրացման սցենարը։ Նախագիծը խորհրդարանի լիագումար նիստում կքննարկվի հաջորդ շաբաթ։
2027թ. պետական բյուջեի ծախսերի ու ուղղությունների առանցքային մանրամասները.
-
Ուժային կառույցներ. 835 մլրդ դրամ (աճը՝ 13%)։
-
Սոցիալական ոլորտ. 1 տրլն 868 մլրդ դրամ (աճը՝ 15%)։
-
Տնտեսական ոլորտ. 496 մլրդ դրամ (2026թ. համեմատ աճը՝ 10%)։
-
Հիմնական մակրոցուցանիշներ.
-
ՀՆԱ կանխատեսում. 13,614 մլրդ դրամ։
-
Բյուջեի ընդհանուր եկամուտներ. 3,604 մլրդ դրամ (ՀՆԱ 26.5%)։
-
Հարկային մուտքեր. 3,463 մլրդ դրամ (ՀՆԱ 25.4%)։
-