Միրզոյանը և Վիլլե Տավիոն քննարկել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր

Միրզոյանը և Վիլլե Տավիոն քննարկել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի արտաքին առևտրի և զարգացման նախարար Վիլլե Տավիոյի հետ։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր՝ ընդգծելով երկկողմ քաղաքական երկխոսության դրական դինամիկան տնտեսական ոլորտում գործնական արդյունքներով ամրապնդելու փոխադարձ հետաքրքրվածությունը։

Անդրադարձ է կատարվել առևտրաշրջանառության ծավալների ավելացման, փոխադարձ ներդրումների խրախուսման, գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացման և հայկական արտադրանքի արտահանման շուկաների դիվերսիֆիկացման հնարավորություններին։ Այս համատեքստում դրական է գնահատվել հայկական արտադրանքի նկատմամբ ԵՄ առևտրային ինքնավար միջոցների կիրառումը:

 

Այս համատեքստում կարևորվել է երկու երկրների առևտրի և ներդրումների խթանման կառույցների, մասնավորապես՝ «Էնթերփրայզ Արմենիայի» և «Բիզնես Ֆինլանդիա» գործակալության, ինչպես նաև գործարար միավորումների միջև համագործակցության զարգացումը՝ համատեղ նախաձեռնությունների և գործարար կապերի ընդլայնման նպատակով։

Արարատ Միրզոյանը և Վիլլե Տավիոն մտքեր են փոխանակել տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության, էներգետիկ դիմակայունության, լոգիստիկայի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության հնարավորությունների շուրջ։

Զրուցակիցները կարևորել են նաև Հայաստան-Հյուսիսային և բալթյան երկրների ութնյակ (NB8) ձևաչափով համագործակցության զարգացումը։

 

 

Leave a comment