https://arm.sputniknews.ru/20261111/kalanqy-hanenq-saghin-tanenq-tun-qpakany-arsen-gevvorgjani-mahvan-masin-109219208.html
Կալանքը հանե՞նք, սաղին տանենք տո՞ւն. ՔՊ–ականը` Արսեն Գևորգյանի մահվան մասին
Կալանքը հանե՞նք, սաղին տանենք տո՞ւն. ՔՊ–ականը` Արսեն Գևորգյանի մահվան մասին
Sputnik Արմենիա
ՔՊ–ական պատգամավորը համոզված է` կալանքը Հայաստանում հաճախ չի կիրառվում և բացառապես քննությանը խոչընդոտելու փորձերը կանխելու նպատակով է արվում: 11.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-11T14:31+0400
2026-11-11T14:31+0400
2026-11-11T14:36+0400
արսեն գևորգյան
մահ
արմեն խաչատրյան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
«ուժեղ հայաստան» կուսակցություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/04/1b/58844411_0:0:1600:901_1920x0_80_0_0_69a2064c69958421445ec2911d449bf4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ–ում կալանքը որպես պատժամիջոց կամ քաղաքական հաշվեհարդարի գործիք չի կիրառվում իշխանության ընդդիմախոսների նկատմամբ։ Նման հայտարարություն արեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը` խոսելով «Նուբարաշեն» ՔԿՀ–ում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան մասին։Նշենք, որ Արսեն Գևորգյանը մահացել է նոյեմբերի 10-ին, ինֆարկտի պատճառով։ՔՊ–ական պատգամավորը համոզված է` կալանքը Հայաստանում հաճախ չի կիրառվում և բացառապես քննությանը խոչընդոտելու փորձերը կանխելու նպատակով է արվում:Գևորգյանը նաև նշեց, որ ցավալի և ողբերգական դեպք է եղել, բայց ինքը հույս ունի, որ համապատասխան քրեական գործի շրջանակներում քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները:Նա վստահեցրեց` Հայաստանի ՔԿՀ–ներում նախատեսված բոլոր պաշտոնները համալրված են, այդ թվում` բուժանձնակազմը։ Այնտեղ որոշակի բուժօգնության համար նախատեսված հաստիքներ կան, և այն, ինչ անհրաժեշտ է ՔԿՀ–ի համար, կա։Հիշեցնենք, որ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/04/1b/58844411_9:0:1432:1067_1920x0_80_0_0_aea4f15127e183bcfe85c47b507218db.jpg.webp
արսեն գևորգյան, մահ, արմեն խաչատրյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), «ուժեղ հայաստան» կուսակցություն
արսեն գևորգյան, մահ, արմեն խաչատրյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), «ուժեղ հայաստան» կուսակցություն
ՔՊ–ական պատգամավորը համոզված է` կալանքը Հայաստանում հաճախ չի կիրառվում և բացառապես քննությանը խոչընդոտելու փորձերը կանխելու նպատակով է արվում:
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ–ում կալանքը որպես պատժամիջոց կամ քաղաքական հաշվեհարդարի գործիք չի կիրառվում իշխանության ընդդիմախոսների նկատմամբ։ Նման հայտարարություն արեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը` խոսելով «Նուբարաշեն» ՔԿՀ–ում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան մասին։
«Քրեակատարողական հիմնարկի բոլոր պետական պաշտոնյաներն ունեն որոշակի պատասխանատվություն, և մահվան հարցը քննարկվում է։ Կաշառք տալը համարվում է ծանր հանցագործություն ու երբեմն կալանք էլ է կիրառվում, դատարանն էլ համարել է, որ կալանքի միջնորդությունը պետք է բավարարել։ Այո, մեծ սթրես, լուրջ հոգեբանական խնդիր է ազատազրկումը, ո՞վ չգիտի այդ մասին։ Հանցագործությունների կանխարգելման մեծ գործոն է կալանքը նրանով, որ այդ ամենը բավականին դաժան է լինում, դրա համար էլ այլ մարդիկ չեն անում (նույն հանցանքը)։ Ի՞նչ եք առաջարկում` կալանքը հանենք, սաղին տանենք տո՞ւն»,– ասաց Արմեն Խաչատրյանը։
ՔՊ–ական պատգամավորը համոզված է` կալանքը Հայաստանում հաճախ չի կիրառվում և բացառապես քննությանը խոչընդոտելու փորձերը կանխելու նպատակով է արվում:
Գևորգյանը նաև նշեց, որ ցավալի և ողբերգական դեպք է եղել, բայց ինքը հույս ունի, որ համապատասխան քրեական գործի շրջանակներում քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները:
Նա վստահեցրեց` Հայաստանի ՔԿՀ–ներում նախատեսված բոլոր պաշտոնները համալրված են, այդ թվում` բուժանձնակազմը։ Այնտեղ որոշակի բուժօգնության համար նախատեսված հաստիքներ կան, և այն, ինչ անհրաժեշտ է ՔԿՀ–ի համար, կա։