ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող են կանչել ԱՄՆ Կոնգրես՝ ցուցմունք տալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած կապերի վերաբերյալ հետաքննության շրջանակում, հաղորդում է The Telegraph-ը։

Ինֆանտինոյին ծանուցագիրը կարող է ուղարկվել արդեն 2027 թվականի հունվարին։ Հետաքննությունն իրականացնում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի իրավական հարցերի հանձնաժողովի անդամ Ջեյմի Ռասկինը։ Դեմոկրատական կուսակցության՝ միջանկյալ ընտրություններում հաղթանակից հետո նա կարող է գլխավորել հանձնաժողովը և ստանալ վկաներին հարկադրաբար կանչելու ու փաստաթղթեր պահանջելու լիազորություններ։

Մասնավորապես, հետաքննությունն առնչվում է ՖԻՖԱ-ի՝ Թրամփի վարչակազմի հետ ունեցած շփումներին, Trump Tower-ում տարածքների վարձակալությանը, ինչպես նաև կազմակերպության առևտրային գործունեության բաժնեմասը ԱՄՆ նախագահի ընտանիքի հետ կապ ունեցող մասնավոր ներդրողներին վաճառելու փորձին։

Նշվում է, որ հետաքննությունը սկսվել է դեռևս 2026 թվականի հուլիսին։

Դավիթ Եղրազարյան

Leave a comment