Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանը, ի պատասխան Արգենտինայի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառելու որոշման, այդ երկրի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ։ Այս մասին ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Իրանի ԱԳՆ-ի պնդմամբ՝ Արգենտինայի որոշումը հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, իսկ ԻՀՊԿ-ն Իրանի պաշտոնական զինված ուժերի հենասյուներից մեկն է։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ ստեղծված իրավիճակի հետևանքների պատասխանատվությունը կրում է Արգենտինայի կառավարությունը։