Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն չի բացառել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ լրացուցիչ բանակցությունների հնարավորությունը։ Այս մասին նա հայտնել է NRK հեռուստաալիքին։
«Ես շատ դրական եմ գնահատում այն փաստը, որ Նորվեգիան և Ֆինլանդիան մասնակցել են այդ զրույցին, և չեմ բացառում, որ նման մեկ այլ զրույց ևս տեղի կունենա»,- հայտարարել է վարչապետը։
Հոկտեմբերի 27-ին Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Նորվեգիայի վարչապետի հետ։ Այն կայացել էր ֆիննական և նորվեգական կողմերի խնդրանքով։