https://arm.sputniknews.ru/20261111/em-despanin-namak-e-pvokhancvelu-uzhegh-hajastany-manramasn-dimum-e-patrastel-109213628.html
ԵՄ դեսպանին նամակ է փոխանցվելու. «Ուժեղ Հայաստանը» մանրամասն դիմում է պատրաստել
ԵՄ դեսպանին նամակ է փոխանցվելու. «Ուժեղ Հայաստանը» մանրամասն դիմում է պատրաստել
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավոր Հարություն Հարությունյանը Վասիլիս Մարագոսին անձամբ է տեղեկացրել տեղի ունեցած դեպքի մասին։ 11.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-11T12:28+0400
2026-11-11T12:28+0400
2026-11-11T12:28+0400
վասիլիս մարագոս
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
մարիաննա ղահրամանյան
«ուժեղ հայաստան» կուսակցություն
եվրամիություն
նամակ
արսեն գևորգյան
մահ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0b/109212883_0:240:1280:960_1920x0_80_0_0_cc878c6af1b9f05efc34bacfb2e69ac7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է նամակ և դիմում փոխանցել Հայաստանում ԵՄ դեսպանին` ներկայացնելով Արսեն Գևորգյանի մահվան շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին ԵՄ գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։Ինչպես հայտնել ենք, այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ակցիա է իրականացնում` ի հիշատակ Ստեփանավանի համայնքապետի իրենց թեկնածու Արսեն Գևորգյանի, որը նոյեմբերի 10-ին «Նուբարաշեն» ՔԿՀ–ում մահացել է ինֆարկտի պատճառով։ Ակցիան կրում է «Արդարություն Արսեն Գևորգյանի համար» խորագիրը։Նա շեշտեց, որ ՀՀ–ում կալանքն ուղղակի պատժիչ գործիք է դարձել` այլախոհներին, քաղաքական հակառակորդներին և քննադատներին հետապնդելու ռեպրեսիվ գործիք։Ղահրամանյանն ընդգծեց` Արսեն Գևորգյանի մահվան ուղիղ պատասխանատուն ու մեղավորը քաղաքական իշխանությունն է, Նիկոլ Փաշինյանն է, իրեն սպասարկող կառույցները, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն է, որը հեգնում էր «Նուբարաշեն» ՔԿՀ–ի պահման պայմանները ու նշում, թե այնտեղի կալանավորներին ու դատապարտյալներին չի կարող տանել իր տուն։«Տիկի՛ն նախարար, հիմա գո՞հ եք։ Գո՞հ եք տեղի ունեցածից։ Մեղավոր է նաև կալանքի տարած դատավոր Արամ Գրիգորյանը»,– ասաց Ղահրամանյանը։Հարություն Հարությունյանն էլ ընդգծեց, որ ինքն անձամբ է ՀՀ—ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին ներկայացրել այն, ինչ տեղի է ունեցել նոյեմբերի 10-ին։«Մեր նպատակն է լրացուցիչ ուշադրություն հրավիրել երեկ տեղի ունեցած ողբերգական դեպքին։ Նրան տեղեկացրել եմ, թե ինչ ենք ակնկալում իրենց պատվիրակությունից»,– նշեց Հարությունյանը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0b/109212883_0:0:1280:960_1920x0_80_0_0_dde22dea74a1c110567bf1d759975219.jpg.webp
վասիլիս մարագոս, քրեակատարողական հիմնարկ (քկհ), մարիաննա ղահրամանյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, եվրամիություն, նամակ, արսեն գևորգյան, մահ
վասիլիս մարագոս, քրեակատարողական հիմնարկ (քկհ), մարիաննա ղահրամանյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, եվրամիություն, նամակ, արսեն գևորգյան, մահ
Ընդդիմադիր պատգամավոր Հարություն Հարությունյանը Վասիլիս Մարագոսին անձամբ է տեղեկացրել տեղի ունեցած դեպքի մասին։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է նամակ և դիմում փոխանցել Հայաստանում ԵՄ դեսպանին` ներկայացնելով Արսեն Գևորգյանի մահվան շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին ԵՄ գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։
Ինչպես հայտնել ենք, այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ակցիա է իրականացնում` ի հիշատակ Ստեփանավանի համայնքապետի իրենց թեկնածու Արսեն Գևորգյանի, որը նոյեմբերի 10-ին «Նուբարաշեն» ՔԿՀ–ում մահացել է ինֆարկտի պատճառով։ Ակցիան կրում է «Արդարություն Արսեն Գևորգյանի համար» խորագիրը։
«Մեր խմբակցության պատգամավոր, Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանն այս րոպեներին ուղիղ կապի մեջ է ԵՄ դեսպանի հետ։ Մենք խմբակցության անունից նամակ և դիմում կփոխանցենք, որտեղ շեշտվում է իրավիճակին օբյեկտիվ և համարժեք գնահատականը։ Մենք կարծում ենք, որ ԵՄ կառույցներն այլևս չեն կարող լռել, որովհետև այն ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում` բռնապետական ռեժիմի դրսևորման ակնառու երևույթ է»,– ասաց Ղահրամանյանը։
Նա շեշտեց, որ ՀՀ–ում կալանքն ուղղակի պատժիչ գործիք է դարձել` այլախոհներին, քաղաքական հակառակորդներին և քննադատներին հետապնդելու ռեպրեսիվ գործիք։
Ղահրամանյանն ընդգծեց` Արսեն Գևորգյանի մահվան ուղիղ պատասխանատուն ու մեղավորը քաղաքական իշխանությունն է, Նիկոլ Փաշինյանն է, իրեն սպասարկող կառույցները, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն է, որը հեգնում էր «Նուբարաշեն» ՔԿՀ–ի պահման պայմանները ու նշում, թե այնտեղի կալանավորներին ու դատապարտյալներին չի կարող տանել իր տուն։
«Տիկի՛ն նախարար, հիմա գո՞հ եք։ Գո՞հ եք տեղի ունեցածից։ Մեղավոր է նաև կալանքի տարած դատավոր Արամ Գրիգորյանը»,– ասաց Ղահրամանյանը։
Հարություն Հարությունյանն էլ ընդգծեց, որ ինքն անձամբ է ՀՀ—ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին ներկայացրել այն, ինչ տեղի է ունեցել նոյեմբերի 10-ին։
«Մեր նպատակն է լրացուցիչ ուշադրություն հրավիրել երեկ տեղի ունեցած ողբերգական դեպքին։ Նրան տեղեկացրել եմ, թե ինչ ենք ակնկալում իրենց պատվիրակությունից»,– նշեց Հարությունյանը։