Հայաստանը ՄԱԿ-ում աջակցել է նացիզմի հերոսացման դեմ պայքարի Ռուսաստանի նախաձեռնությունը

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հավանություն է տվել նացիզմի հերոսացման դեմ պայքարի մասին Ռուսաստանի առաջարկած բանաձևի նախագծին: Փաստաթղթի օգտին քվեարկել է 117 պետություն, այդ թվում՝ Հայաստանը։

Ինչպես սոցցանցերում հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության հարցերով լիազոր Գրիգորի Լուկյանցևը՝ բանաձևին դեմ է հանդես եկել 53 պետություն, 9-ը ձեռնպահ է մնացել:

Նացիզմի հերոսացման դեմ բանաձևն ընդունվում է ամեն տարի՝ սկսած 2005-ից։ Փաստաթուղթը դատապարտում է նացիզմի քարոզչությունը և Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման փորձերը, ինչպես նաև կոչ է անում վերացնել ռասայական խտրականության բոլոր ձևերը:

Sputnik Արմենիա

Leave a comment