Հանրապետության տարածքում նոյեմբերի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ: Որոշ մարզերի լեռնային գոտիներում կգրանցվի մինչև -13 աստիճան:
Օդի ջերմաստիճանն 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևանում նույնպես նոյեմբերի 11-15-ը տեղումներ չեն սպասվում։ Նոյեմբերի 11-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +6․․․ +8 աստիճանի, իսկ երեկոյան կնվազի մինչև +1․․․+3 աստիճան։