Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի փոխանցմամբ՝ ծնողների դիրքորոշումը հաշվի է առնվել, և երաժշտական դպրոցի տնօրենը շարունակելու է պաշտոնավարել. «Ժողովուրդ»

Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանի շուրջ բարձրացած աղմուկից հետո նրա պաշտոնավարման հարցը քննարկվել է երեկ՝ նոյեմբերի 10-ին, դպրոցի ծնողական ժողովում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ համացանցում տարածվել էր տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես է դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանը կաթուցիչով մարիխուանա օգտագործում։

Թաղապետը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ երեկ առավոտյան՝ ծնողական կոմիտեների մասնակցությամբ, Աջափնյակ վարչական շրջանում ընդհանուր ծնողական ժողով է անցկացվել։ Ժողովի ընթացքում ծնողները հորդորել են, որպեսզի Իրինա Մկրտչյանը շարունակի պաշտոնավարել՝ նշելով, որ տնօրենն անձամբ որևէ վատ արարք չի կատարել, իսկ աղմուկի պատճառ դարձած միջադեպը կապված է եղել նրա նախկին ամուսնու քայլերի հետ։

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի փոխանցմամբ՝ ծնողների դիրքորոշումը հաշվի է առնվել, և Իրինա Մկրտչյանը շարունակելու է պաշտոնավարել։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment