https://arm.sputniknews.ru/20261111/inchu-vorvoshvec-kusakcutjunnery-nujnakanacnel-zlmneri-ev-hkneri-het-qnnarkum-azh-um-109206671.html
Ինչո՞ւ որոշվեց կուսակցությունները նույնականացնել ԶԼՄ–ների և ՀԿ–ների հետ. քննարկում ԱԺ-ում
Ինչո՞ւ որոշվեց կուսակցությունները նույնականացնել ԶԼՄ–ների և ՀԿ–ների հետ. քննարկում ԱԺ-ում
Sputnik Արմենիա
Քննարկմանը մասնակից ԶԼՄ ներկայացուցիչները հայտարարեցին, որ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը չի քննարկվել շահառու… 11.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-11T11:02+0400
2026-11-11T11:02+0400
2026-11-11T11:02+0400
քննարկում
աժ (ազգային ժողով)
հասարակական կազմակերպություն
զլմ
կուսակցություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/04/0f/101000160_0:0:1200:675_1920x0_80_0_0_05127e0b0495fb482c98f5bf435a662a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ–ում եկամուտների հայտարարագրման համակարգում կառավարությունը վերջին պահին է որոշել ներառել կուսակցություններին ուղղվելիք ֆինանսավորումը։ Այդ մասին այսօր ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարեց «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը` անդրադառնալով կառավարության այն նորամուծությանը, ըստ որի` հայտարարգիր լրացնողը կարող է գումար ուղղել լրատվամիջոցներին և ՀԿ–ներին։Թովմասյանը հայտարարեց, որ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը չի քննարկվել շահառու կողմերի հետ ու նաև իրենց պահանջով է տեղի ունենում այսօրվա ԱԺ քննարկումը։ ԶԼՄ ղեկավարը նաև անընդունելի համարեց այն, որ ցանկում ներառվելու են այն ԶԼՄ–ները, որոնք ապատեղեկություն չեն տարածում։ Նա հետաքրքվեց` այդ ո՞վ է որոշելու, ու ինչպե՞ս է այդ չափորոշիչը սահմանվելու, ըստ որի` լրատվամիջոցները լինելու են լավեր կամ վատեր, մերոնք կամ ձերոնք։ Ի պատասխան ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Համլետ Սահակյանն ընդունեց, որ իրենց բացթողումն է եղել, որ ԶԼՄ ներկայացուցիչների հետ քննարկում չի եղել, բացի այդ էլ` ԶԼՄ–ներին համախմբող անձ չի եղել, որին կարող էին դիմել։Նա վստահեցրեց, որ որևէ ցանկ չկա` դա նախագծի խիստ նախնական տարբերակում է եղել միգուցե, այլ կառավարությունն ուղղակի որոշակի չափորոշիչներ է սահմանել, որոնք բովանդակության հետ կապ չունեն. օրինակ` կա պահանջ, որ ԶԼՄ–ն երկու տարի ռեգիստրում գրանցված պետք է լինի։ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն իր հերթին պարզաբանեց, որ ոչ թե կառավարությունն է որոշելու, թե որ ԶԼՄ–ին պետք է գումարը փոխանցվի, այլ հայտարարագիր լրացնողը։ Ի դեպ, ԱԺ հանձնաժողովի այս քննարկմանը մասնակցում են ԶԼՄ–ների ու ՀԿ–ների բազմաթիվ ներկայացուցիչներ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/04/0f/101000160_146:0:1046:675_1920x0_80_0_0_7b200776baf5b9b693d4e5a5a4353576.jpg.webp
քննարկում, աժ (ազգային ժողով), հասարակական կազմակերպություն, զլմ, կուսակցություն
քննարկում, աժ (ազգային ժողով), հասարակական կազմակերպություն, զլմ, կուսակցություն
Քննարկմանը մասնակից ԶԼՄ ներկայացուցիչները հայտարարեցին, որ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը չի քննարկվել շահառու կողմերի հետ, ու նաև իրենց պահանջով է տեղի ունենում այսօրվա ԱԺ քննարկումը։
Թովմասյանը հայտարարեց, որ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը չի քննարկվել շահառու կողմերի հետ ու նաև իրենց պահանջով է տեղի ունենում այսօրվա ԱԺ քննարկումը։
«Եթե նախագծի նպատակն այն է, որ ԶԼՄ–ներն ու կուսակցությունները պետք է անկախ լինեն, սակայն այդ ցանկը պետք է սահմանի կառավարությունը, բա, էլ ումի՞ց պետք է անկախ լինեն ԶԼՄ–ները։ Եվ նաև` ինչո՞ւ վերջին պահին որոշվեց կուսակցությունները բերել ու նույնականացնել ԶԼՄ–ների ու ՀԿ–ների հետ»,– հետաքրքրվեց նա։
ԶԼՄ ղեկավարը նաև անընդունելի համարեց այն, որ ցանկում ներառվելու են այն ԶԼՄ–ները, որոնք ապատեղեկություն չեն տարածում։ Նա հետաքրքվեց` այդ ո՞վ է որոշելու, ու ինչպե՞ս է այդ չափորոշիչը սահմանվելու, ըստ որի` լրատվամիջոցները լինելու են լավեր կամ վատեր, մերոնք կամ ձերոնք։
Ի պատասխան ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Համլետ Սահակյանն ընդունեց, որ իրենց բացթողումն է եղել, որ ԶԼՄ ներկայացուցիչների հետ քննարկում չի եղել, բացի այդ էլ` ԶԼՄ–ներին համախմբող անձ չի եղել, որին կարող էին դիմել։
Նա վստահեցրեց, որ որևէ ցանկ չկա` դա նախագծի խիստ նախնական տարբերակում է եղել միգուցե, այլ կառավարությունն ուղղակի որոշակի չափորոշիչներ է սահմանել, որոնք բովանդակության հետ կապ չունեն. օրինակ` կա պահանջ, որ ԶԼՄ–ն երկու տարի ռեգիստրում գրանցված պետք է լինի։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն իր հերթին պարզաբանեց, որ ոչ թե կառավարությունն է որոշելու, թե որ ԶԼՄ–ին պետք է գումարը փոխանցվի, այլ հայտարարագիր լրացնողը։
Ի դեպ, ԱԺ հանձնաժողովի այս քննարկմանը մասնակցում են ԶԼՄ–ների ու ՀԿ–ների բազմաթիվ ներկայացուցիչներ։