«Պատասխանատուներն արդեն տեղյակ են»․ երեխային ավտոբուսից իջեցնելու միջադեպի մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն անդրադարձել է երեխային ավտոբուսից իջեցնելու միջադեպին։

 

Հայտարարությունում ասվում է․

 

«Անչափահաս երեխային ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ հանրային տրանսպորտից իջեցնելու դեպքի առնչությամբ տեղեկացնում ենք, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի պատասխանատուներն արդեն տեղյակ են միջադեպից։

 

Դեպքի բոլոր հանգամանքները մանրամասն ուսումնասիրելուց հետո ընկերությունը հանդես կգա պաշտոնական պարզաբանմամբ»։

 

Հիշեցնենք, որ հսկիչը ավտոբուսից իջեցրել էր 13 տարեկան երեխային ու թողել մենակ՝ փողոցում։

Leave a comment