https://arm.sputniknews.ru/20261111/hskichy-ijecrel-e-erekhajin-transpvortic-erevani-avtvobusy-nakhatesum-e-lsel-kvoghmerin-109204983.html
Հսկիչը իջեցրել է երեխային տրանսպորտից. «Երևանի ավտոբուսը» կպատասխանի կողմերին լսելուց հետո
Հսկիչը իջեցրել է երեխային տրանսպորտից. «Երևանի ավտոբուսը» կպատասխանի կողմերին լսելուց հետո
Sputnik Արմենիա
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից Sputnik Արմենիային հայտնեցին՝ ընկերությունն իրավիճակի հետ կապված հստակ դիրքորոշում կհայտնի կողմերին լսելուց հետո 11.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-11T10:26+0400
2026-11-11T10:26+0400
2026-11-11T10:27+0400
ավտոբուս
երևան
երևանի քաղաքապետարան
հսկիչ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/05/16/76111808_0:84:1600:984_1920x0_80_0_0_56cff0d349fa4f10438245c837440b3a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. Երևանի ավտոբուսներից մեկում միջադեպ է տեղի ունեցել հսկիչի և մի անչափահաս աղջկա միջև գումարը վճարել-չվճարելու հետ կապված: Նոյեմբերի 10-ին աղջկա մայրը՝ Աննա Ստեփանյանը «Ֆեյսբուքում» գրառում է արել, որ իր աղջկան հսկիչը իջեցրել է ավտոբուսից ինչ-որ անծանոթ կանգառում ու նշել, որ գումարը չի վճարել քարտում փող չլինելու պառճառով: Ըստ մոր խոսքի՝ երեխայի փոխարեն վճարել էր հայրը, սակայն հսկիչը չի հավատացել: Մայրը նաև նշել է, որ հսկիչն էլ է այդ կանգառում իջել, զանգել է իրեն՝ տեղեկացնելու տստեղծված իրավիճակի մասին ու հեռացել: Նա նաև պահանջում է անհապաղ հանել տվյալ ավտոբուսի տեսախցիկների կադրերը, նույնականացնել այդ աշխատակցին և համապատասխան քայլեր ձեռնարկել:«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից Sputnik Արմենիային հայտնեցին՝ ընկերությունն իրավիճակի հետ կապված հստակ դիրքորոշում կհայտնի կողմերին լսելուց հետո: Նախատեսվում է հրավիրել նրանց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/05/16/76111808_89:0:1512:1067_1920x0_80_0_0_ff656d2ad5996215facf3843e27c79ef.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավտոբուս, երևան, երևանի քաղաքապետարան, հսկիչ
ավտոբուս, երևան, երևանի քաղաքապետարան, հսկիչ
10:26 11.11.2026 (Թարմացված է: 10:27 11.11.2026)
Բաժանորդագրվել
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից Sputnik Արմենիային հայտնեցին՝ ընկերությունն իրավիճակի հետ կապված հստակ դիրքորոշում կհայտնի կողմերին լսելուց հետո
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. Երևանի ավտոբուսներից մեկում միջադեպ է տեղի ունեցել հսկիչի և մի անչափահաս աղջկա միջև գումարը վճարել-չվճարելու հետ կապված: Նոյեմբերի 10-ին աղջկա մայրը՝
Աննա Ստեփանյանը «Ֆեյսբուքում» գրառում է արել, որ իր աղջկան հսկիչը իջեցրել է ավտոբուսից ինչ-որ անծանոթ կանգառում ու նշել, որ գումարը չի վճարել քարտում փող չլինելու պառճառով: Ըստ մոր խոսքի՝ երեխայի փոխարեն վճարել էր հայրը, սակայն հսկիչը չի հավատացել: Մայրը նաև նշել է, որ հսկիչն էլ է այդ կանգառում իջել, զանգել է իրեն՝ տեղեկացնելու տստեղծված իրավիճակի մասին ու հեռացել:
«Հսկիչը երեխայիս հեռախոսով զանգել է ինձ և հայտարարում, թե «ձեր երեխան անչափահասի տեսք չունի», ու պահանջում, որ ես իրեն ուղարկեմ 13-ամյա երեխայի անձնագրի նկարը։ Զանգի ճշգրիտ ժամը ֆիքսված է իմ հեռախոսում»,- գրել է Աննա Ստեփանյանը:
Նա նաև պահանջում է անհապաղ հանել տվյալ ավտոբուսի տեսախցիկների կադրերը, նույնականացնել այդ աշխատակցին և համապատասխան քայլեր ձեռնարկել:
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից
Sputnik Արմենիային հայտնեցին՝ ընկերությունն իրավիճակի հետ կապված հստակ դիրքորոշում կհայտնի կողմերին լսելուց հետո: Նախատեսվում է հրավիրել նրանց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ: