Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ամեն օր զանգահարում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ խնդրելով վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները։ Այս մասին հայտնում է բրիտանական Financial Times պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Նեթանյահուն նրան ամեն օր զանգահարում է՝ պատերազմը վերսկսելու կոչով։ Սպիտակ տանը և դրա սահմաններից դուրս գտնվողները, ովքեր չեն ցանկանում պատերազմ, փորձում են հակազդել դրան։ Տարածաշրջանի առաջնորդները նրան կոչ են անում խուսափել էսկալացիայից և առաջնահերթություն տալ բանակցություններին», – նշել է պարբերականի զրուցակիցը։