Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցման համար 2027 թվականի պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 2 մլրդ դրամ։
«Բուն կայարանի կառուցումն իրականացվում է «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցում» միջոցառման շրջանակում։ Նախատեսված է 2 մլրդ դրամ։ Մենք պայմանավորվածություն ունենք Երևանի քաղաքապետարանի հետ, որ եթե աշխատանքների ծավալը կամ ընթացքն ավելի արագ լինի, լրացուցիչ գումարներ կհատկացնենք»,- ասել է նա։