Գլխավոր դատախազությունից Araratnews-ին ի պատասխան հայտնում են, որ 2026 թվականի հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից։ 452-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով նրա կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելը»,- հայտնեցին Դատախազությունից։
Հիշեցնենք՝ ԱԺ-ում թեժ ծեծկռտուք էր տեղի ունեցել կառավարող ուժի ու ընդդիմադիր պատգամավորների միջև։ Հենց նիստերի դահլիճում ելույթների ընթացքում օրենսդիրի անդամները հարձակվել են միմյանց վրա և փոխադարձ հարվածներ հասցրել։ ԱԺ նախագահը նախ ընդմիջում չի հայտարարել, որպեսզի վիճաբանության կողմերը զբաղեցնեն իրենց տեղերը։ Մոտ 10 րոպե անց, երբ իրավիճակը թեժացել էր, ստիպված էր եղել ընդմիջում հայտարարել։
Ծեծկռտուքը շարունակվել էր նաև միջանցքում։